Կշեռքներ, եթե կա հորոսկոպի նշանների մեջ ամենաիդեալական մի նշան, ապա դա հենց դուք եք. ձեր առավելություններին թիվ ու սահման չկա

Կշեռքի հովանավորը Վեներա մոլորակն է, ինչի շնորհիվ էլ ներդաշնակության մեջ են գտնվում այս նշանի ներկայացուցիչները:

Կշեռքները հավասարակշռված են: Նրանք կարող են շատ արագ հավասարակշռել իրենց հույզերն ու զգացմունքները, ինչպես ոչ մի այլ նշանի ներկայացուցիչ:

Կշեռքները կարողանում են զսպել իրենց բացասական հույզերն այլ մարդկանց ներկայությամբ: Կշեռքները սիրում են պահպանել հանգստություն:

Կշեռքները մոտ են կանգնած արվեստին: Դա նշանակում է՝ նրանք ունեն մաքուր հոգի: Բնությունն անսպառ կարողություններով է օժտել Կշեռքներին: Այս նշանի ներկայացուցիչերը, որպես կանոն, մեծ ստեղծագործական հաջողություններ են ունենում:

Նրանք անձնուրաց կերպով նվիրվում են իրենց աշխատանքին և ձգտում են միշտ փայլել իրենց աշխատանքով, աշխատանքի արդյունքով:

Կշեռքները դուր են գալիս մարդկանց, նրանք շատ գրավիչ են:

Կշեռքները կարողանում են լեզու գտնել ցանկացած բնավորության տեր մարդու հետ: Իրենց անմիջականության շնորհիվ Կշեռքները կարողանում են գրավել նույնիսկ ամենաքմահաճ մարդկանց և գոհացնել ամենադժգոհ մարդկանց:

Կշեռքները կարող են հարթել կոնֆլիկտները: Նրանք խաղաղասեր են և իրենց շուրջ խաղաղություն են սփռում:

Կշեռքները համարվում են կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը: Այս նշանի ներկայացուցիչերը չափազանց նրբաճաշակ են, նրանք այնպիսի հմայք ունեն, որ հնարավոր չէ դիմակայել: Նաև կարողանում են գնահատել գեղեցիկը, ինչպես ոչ ոք:

Կշեռքներին հատուկ է կարեկցելը: Նրանք երբեք մենակ չեն թողնում օգնության կարիք ունեցողին, բայց և շատ հաճախ Կշեռքներին շահագործում են, նրանց վրա են բարձում իրենց խնդիրները ու պրոբլեմները, սակայն դա դաս չի լինում նրանց համար:

Կշեռքները շատ են սիրում կենդանիներ, հատկապես շուն, և գիտեն նրանց ճիշտ խնամելու ձևը:

Կշեռքները շատ հաճելի զրուցակիցներ են: Նրանց հետ կարելի է ամեն ինչի մասին խոսել:

Կշեռքներն ունեն զարգացած ինտուիցիա: Նրանց ինտուիցիան երբեք իրենց չի խաբում: Հենց այդ զարգացած ինտուիցիայի շնորհիվ է, որ նրանք կարողանում են ժիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում: Կշեռքները ամենամեծահոգի ու ամենաբարի նշանն են: