Կորոնավիրուսից ապաքինված մարդիկ սկսել են ճաղատանալ. Պատճառը հայտնի է

Կորոնավիրուսից ապաքինված մարդիկ սկսել են ավելի հաճախ գանգատվել մազաթափությունից, պատմել է տրիխոլոգ Նատալյա Կորոտկովան։

Փորձագետը նշել է, որ հիվանդների մազերը թափվում են, ամենայն հավանականությամբ, ոչ թե վարակի, այլ բուժման կողմնակի ազդեցությունների պատճառով:

«Սա զուտ ռեակցիա է վիրուսների կամ բուժման ընթացքում կիրառված լուրջ դեղամիջոցների նկատմամբ», – ասել է Կորոտկովան:

Բժիշկը հավելել է, որ մազաթափությունը կարող էր սկսվել նաև սթրեսի պատճառով: Նա խորհուրդ է տվել չզբաղվել ինքնաբուժությամբ և խորհրդակցել մասնագետի հետ: