Կորոնավիրուսի դեմ նոր ճապոնական պատվաստանյութը մտցվելու է քթի միջով

Տոկիոյի Կիտասատո համալսարանի (Ճապոնիա) գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, որի շնորհիվ հակամարմինները կսկսեն արտադրվել մարդու քթի մեջ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ նոր պատվաստանյութը մտցվելու ուղղակի քթի միջով: Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կազմված է մանրադիտակային ասեղային մոլեկուլներից, որոնք շնչելիս թափանցում են լորձաթաղանթ եւ առաջացնում իմունային համակարգի ռեակցիա: Այսպիսով, հակամարմիններն արտադրվում են քթի խոռոչի հետին մասում, որի միջոցով կորոնավիրուսը սովորաբար թափանցում է օրգանիզմ:

Հետազոտական խմբի ղեկավար Կազուհիկո Կատայամայի կարծիքով՝ քթի մեջ պատվաստանյութը մտցնելը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ներարկման միջոցով: Ավանդական պատվաստման դեպքում որոշ դեպքերում պացիենտների արյան մեջ հակամարմինների քանակությունը սկսել է նվազել անգամ վարակվելու ժամանակ:

«Նոր կորոնավիրուսը անհատական տարբերություններ ունի, թե ինչպես են այս կամ այն օրգանիզմում հակամարմիններն արտադրվում, եւ մենք գիտենք, թե դրանք որքան երկար կարող են պահպանվել»,- պարզաբանել է մասնագետը:

Գիտնականները նախատեսում են մոտ ապագայում հաստատել իրենց մշակած միջոցի արդյունավետությունը, որից հետո կարող են պատվաստանյութի փորձարկումները սկսել կենդանիների վրա:

Նշենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում նաեւ AnGes Inc դեղագործական ընկերությունը: Այն պատվաստանյութի ԴՆԹ-ն ստեղծել է նուկլեինաթթուների հիման վրա: Կենդանիների վրա դեղամիջոցի թեստավորումը հաջող է անցել, եւ հունիսի վերջին AnGes Inc ընկերությունը փորձարկումներ է սկսել մարդկանց վրա: