Հա՞վն է սկզբում գոյություն ունեցել, թե՞ ձուն. հարցեր, որոնք մեզ տանջել են մանկուց և դրանց գիտական պատասխանները

«Հարատև» հարցերն այն մասին, թե որն է առաջինը գոյություն ունեցել՝ հա՞վը, թե՞ ձուն, ինչ գույն ունի զեբրը, ինչ հետքեր են հայտնվում աչքերի դիմաց լամպին նայելիս և այն, հետաքրքրում են բոլորին։ Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ գիտությունը դրանց արդեն իսկ պատասխաններ տվել է։

Ո՞րն է առաջինը գոյություն ունեցել` հա՞վը, թե՞ ձուն

Գիտնականներն այս հարցի կապակցությամբ երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Դարվինի տեսության և ժամանակակից կենսաբանների տեսանկյունից՝ ձուն առաջինն է ի հայտ եկել։ Բանն այն է, որ կյանքն առաջանում է հենց ձվաբջջում և հավն ինքնուրույն չէր կարող հայտնվել աշխարհում։

Ժամանակի ընթացքում հին թռչունը էվոլյուցիայի է ենթարկվել և վերածվել հավի։ Այդ փոփոխությունները կատարվել են ձվում՝ էմբրիոնի փուլում։ Ձվից հավ է դուրս եկել, որը կրկին ձու է ածել։

Ի՞նչ հետքեր են հայտնվում աչքերի առջև, երբ նայում ենք լույսին

Դրանք կոչվում են «կույր հետքեր»։ Երբ մեր աչքերին ուղղված է լինում վառ լուսավորում, ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորները ժամանակավորապես լարվում են։ Այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում դրանք այլևս չեն կարողանում արձագանքել այլ որևէ բանի, իսկ վարեկանգնումից հետո այդ «հետքերի» շնորհիվ վերարտադրում են մեզ տեսանելի լույսը։

Գիտնականները հորդորում են խավար սենյակից դեպի լուսավորն անցնելիս փակ պահել մի աչքը։ Այդպես Դուք կպատրաստվեք կտրուկ փոփոխությանը, իսկ «կույր հետքերն» ավելի արագ կվերանան։ Ասում են՝ հենց այս պատճառով են ծովահենները նախկինում փակել իրենց մի աչքը։

Զեբրը սև՞ է, թե՞ սև ու սպիտակ

Իրականւոմ զեբրաները սև ձիերն են՝ սպիտակ գծիկներով։ Գծիկներն առաջանում են շնորհիվ սելեկտիվ պիգմենտացիայի գենետիկական գործընթացի, և սև գույնը հիմնային պիգմենտն է, իսկ սպիտակ գծերը հանդիսանում են դրա բացակայության արդյունք։

Ի դեպ, բրիտանացի գիտնականները պարզել են, որ սև ու սպիտակ գույները չեն գրավում մոզերին՝ ձիաճանճերին։ Ավելի ուշ կենսաբանները ևս վարկած էին առաջ քաշել, որ գծիկները վախեցնում են գիշատիչներին, սակայն այս վարկածը չդիմացավ քննադատություններին։

Ինչու՞ են կատուները հաճախ դեպի դատարկությունը սևեռում աչքերը

Որոշ մարդիկ կարծում են, որ կատուները հաճախ նայում են դեպի դատարկություն, քանի որ վերջիններս ունակ են ուրվականներ տեսնելու։ Իրականում կատուները նման վարքագիծ են դրսևորում այն ժամանակ, երբ նախապատրաստվում են քնի։ Ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են քնի մեջ։

Իսկ եթե կատուն դեպի կողք է նայում, ապա դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նա ձայն է լսել կամ հոտ զգացել, որը չի ճանաչել. կատուների զգայարաններն առավել զարգացած են, քան մարդկանցը։

Ինչպե՞ս է քամելեոնը փոխում գույնը

Քամելեոնի մաշկում կան բջիջ-քրոմատոֆորներ, որոնք պաունակում են տարբեր պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ սողունը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

Ինչու՞ է տարիքի հետ մեզ թվում, թե ժամանակն ավելի արագ է անցնում

Ըստ ամերիկացի գիտնականների կածիքի՝ ժամանակի ընկալումը սուբյեկտիվ է և կախված է ուղեղի աշխատանքի արագությունից։ Երիտասարդ տարիքւոմ ուղեղն արահ է ընկալում և մշակում ինֆորմացիան, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ժամանակը դանդաղ է անցնում։ Սակայն հասուն տարիքում արդեն մեր ուղեղը կատարվելիքն առավել դանդաղ է ընդունում, և թվում է, որ ժամանակն արագ է թռչում։

Ֆրանսիացի փիլիսոփա Փոլ Ժանեն ևս վստահ է, որ մեր՝ ժամանակի մասին սուբյեկտիվ ընկալումը կապված է համեմատություններ կատարելու հետ. մենք մտովի համեմատում են ամսվա երկարությունը կամ տարվա ժամանակւ արդեն ապրած կյանքի տևողության հետ։