Հագուստը կրելու հինգ կանոն, որոնցով ձեր մասին կարծիք կարող են կազմել

Եթե դուք դիմեք ցանկացած ոճաբանի, առաջինը, որ նա ձեզ խորհուրդ կտա, հագուստ կրելու սխալ սովորություններից ազատվելն է, որոնք լիովին փչացնում են ձեր կերպարը և բացասական տպավորություն են թողնում գործատուի վրա։

Եվ այսպես՝ մի քանի կանոն, որոնք ազդում են ձեր անձի վրա։

Արձակեք ոչ ավել, քան 2 կոճակ։

Տղամարդու փողկապի ծայրը պետք է մի թեթև հատի գոտկատեղի գիծը։

Կանոն կանանց համար. բաց պետք է լինեն կա՛մ դեկոլտեն, կա՛մ ոտքերը. ոչ մի դեպքում չի կարելի համատեղել երկուսն իրար հետ։

Դեկոլտեն չպետք է շատ խորը լինի։

Անթև գրասենյակային բլուզը պետք է ծածկի ձեր ուսերը։