Հակառակորդի իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն մեր տղաների մոտ է հայտնվել. Վիտալի Մանգասարյան

Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն մեր տղաների մոտ է հայտնվել։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Գրառումն ամբողջությամբ ստորև.

«Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ ն , սաղ սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։

Սա շատ թանկարժեք ձեռքբերումա, նման կարգի ԱԹՍ ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է , քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ ն ասենք ինչ ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է , այդ ժամանակ միանում է այսպես ասած <система самоуничтожения> , որի նպատակն է ԱԹՍ ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է , ապա թշնամին պռոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պռոբլեմներ է ունենալու»։