Համաշխարհային գրականության 5 գլուխգործոց, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերն անպատճառ արժե դիտել

Կինոդիտողի համար սիրելի ստեղծագործության էկրանավորումը կարող է միջոց հանդիսանալ նորից թափանցելու սիրելի հերոսների աշխարհ կամ էլ հնարավորություն՝ ծանոթանալու դեռ չընթերցված գրքերին և առիթ ստեղծել դրանք կարդալու: 

1. Жизнь взаймы

Գիրք: Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն առաջին անգամ հրատարակվեց 1959 թվականին: 

Ֆիլմ: Սինդի Պոլլակի 1977 թվականին նկարահանված կինոնկարը բնօրինակում վերնագրվել է՝ «Bobby Deerfield» («Бобби Дирфилд»): Այն Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդի և տուբերկուլյոզով հիվանդ աղջկա սիրո պատմություն է: Ալ Պաչինոն, խաղալով այս կինոնկարի գլխավոր դերում, հաղթեց «Ոսկե գլոբուս»-ի լավագույն դերասան անվանակարգում:

2. В поисках утраченного времени

Գիրք: Ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի՝ 1913-1927 թթ․ գրված 7 վեպերից մեկը: 

Ֆիլմ: Ռեժիսոր Նինա Կոմպանեցի 2 սերիայանոց հեռուստաֆիլմը, որն էկրան բարձրացավ 2011 թվականին: 

3. «Женщина французского лейтенанта»

Գիրք: Անգլիացի գրող Ջոն Ֆաուլզի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1969 թվականին: 

Ֆիլմ: Կարել Ռեյշի սիրավեպը նկարագրող կինոնկարը, որը տեղի է ունեցել մեծ Բրիտանիայում Վիկտորյա թագուհու կառավարման շրջանում: Ֆիլմը հաղթել է «Ոսկե գլոբուս»-ի 3, իսկ «Օսկար»-ի՝ 5 անվանակարգում: 

4. «По ком звонит колокол»

Գիրք: Էռնեստ Հեմինգուեյի՝ 1940 թվականին հրատարակված վեպը: 

Ֆիլմ: Ռեժիսոր Սեմ Վուդի դրաման՝ նկարահանված 1943 թվականին: Գլխավոր դերերում են եղել Ինգրիդ Բերգմանը և Հարի Կուպերը: Ֆիլմը հաղթել է «Օսկար»-ի 8 անվանակարգերում, այդ թվում՝ որպես տարվա լավագույն ֆիլմ: 

5. «Вокруг света за 80 дней»

Գիրք: Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը՝ գրված 1872 թվականին: 

Ֆիլմեր: Անգլիացու և իր ֆրանսիացի ծառայի ճանապարհորդության մասին պատմող այս արկածային վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի կինոնկարներ՝ 1919, 1956, 1989 և 2004 թվականներին: 1956 թվականի տարբերակը հաղթել է «Օսկար»-ի 5 անվանակարգերում: Ֆիլմում էպիզոդային դերեր են տարել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան և Մառլեն Դիտրիխը: