Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հաղթեց վրացիներին (լուսանկարներ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում  Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

33-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Հաջորդ գրոհի ժամանակ Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո Վրաստանի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։

40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կրկնակի սեյվով փրկեց թիմին գոլից։

64-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի նկատմամբ եւ 11 մետրանոց հարվածն արդյունավետ իրացրեց հարձակվող Վալերի Կազաիշվիլին։

86-րդ րոպեին «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը։

Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի (2։2)։

C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 8 միավորով երկրորդն է, Վրաստանն ունի 6 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավոր։ Հետնապահը Էստոնիան է՝ 2 միավոր։

Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի թիմը կմրցի մակեդոնացիների հետ։

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճում է խմբում առաջին տեղ գրաված թիմը։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Վրաստան — Հայաստան՝ 1։2

Վալերի Կազաիշվիլի, 65, 11մ — Գեւորգ Ղազարյան, 33, Սարգիս Ադամյան, 86

Հայաստանի հավաքական. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան (Սերոբ Գրիգորյան, 69), Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 77), Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան (Վահան Բիչախչյան, 77), Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան (Արշակ Կորյան, 77):

Հյուսիսային Մակեդոնիա — Էստոնիա՝ 2։1

Իվան Տրիչկովսկի, 29, Վլատկո Ստոյանովսկի, 68 — Ռաունո Սապինեն, 52