Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան

Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Այս մասին Instagram-ի իր էջում նշել է ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

«Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը:

Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին:

Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը:

Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»: