«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները տրամադրվելու են ԼԳԲՏ անձանց, Սոռոսի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ ունեցող ՀԿ-ների

Antifake.am-ը գրում է․

Օրերս կայացավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը որի ընթացքում հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար:

Ինչպես նշվում էր հեռուստամարաթոնի ընթացում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր: Այս անգամ Հիմնադրամը որոշել է աջակցել բռնության ենթարկված կանանց:

Այս կապակցությամբ հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ ամերիկահայ Սրբուկ Սարկիսյանը, ով «Հայաստանում ընտանեկան բռ նութ յան դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի շրջանակներում դեռևս 2019թ. հուլիսին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին նվիրաբերել էր 1,000,000.00 դոլար:

Սրբուկ Սարկիսյանն իր խոսքում նշում էր, որ ինքն այս ծրագիրը սկսել է դեռևս 5 տարի առաջ: «Վերջերս հանդիպեցի Վերա Սիսեռեանի հետ և խոսեցի այս ծրագրի մասին: «Հայաստան» Համահայկական հիմնադրամը գտավ մեկ այլ մասնագետի՝ Մարո Մաթոսյանին: Երկու տիկնայք շատ կարևոր դեր էին տանում այս ծրագիրը նախագծելիս: Արդեն իսկ գնել ենք առաջին ապաստարանը, և այն օգտագործվում է … Ապաստարանը ոչ միայն բռնության ենթարկված կանանց համար է, այլ նաև իրենց երեխաների»:- ասում է Սարկիսյանը:

Նշենք, որ «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի շրջանակներում 2019թ. Երևանում բացվել է 2 ապաստարան, իսկ 6 աջակցման կենտրոն 2020թ.-ից սկսած գործելու է Հայաստանի մարզերում: Ծրագիրը նաև նախատեսում է կրթական դասընթացների անցկացում ապաստարանների և աջակցման կենտրոնների շահառու աղջիկների ու կանանց համար:

Բացի Սրբուկ Սարկիսյանի հատկացրած 1,000,000 դոլարից` այդ ծրագրով զբաղվող ՀԿ-ներին նաև գումար կհատկացվի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներից:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Սոնա Սարկիսյանի կողմից հիշատակված կանանցից մեկը՝ Մարո Մաթոսյանը, հանդիսանում է վարչապետ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

Մարո Մաթոսյանը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի (Women՛s Support Center NGO) գործադիր տնօրենն է, ով, ինչպես նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում, աշխատում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, իսկ իր կողմից ղեկավարվող ՀԿ-ն ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ:

Նշենք, որ վերը նշված կառույցը մշտապես ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կամ Սորոսի հիմնադրամի կողմից:

1

2

3

Բացի այդ, Մաթոսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն տիկինը, բացի վերը թվարկված գործունեությունից, ակտիվորեն մասնակցել է Հայաստանում 2018թ. կատարված իշխանափոխության ողջ գործընթացին, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ  տիկինը նաև «ՔՊ» հոգաբարձուների անդամ է,  բնականաբար, աջակցում է Փաշինյանի կառավարությանը և պարբերաբար կիսվում է նրանց գրառումներով, որոնք սոռոսականի համարում ունեն: Ուստի պատահական չէ նաև Մարո Մաթոսյանի` ընտանեկան բռնության մասին հարցազրույցը սոռոսական լրատվամիջոց համարվող Civilnet.am-ին:

4

5

6

7

8

9

10

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ