Հայտնի է թե երբ կվերագործարկվեն Երևանի շատրվանները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսեն վերագործարկել երևանյան շատրվանները։

«Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Կուբատյանը։

Նշենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված` ամռանը այդպես էլ շատրվանները չգործարկվեցին։