Հայտնի է թե ինչպես է անցել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անո) վիրահատությունը

Գրող Արթուր Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք Ձեր անհանգստության և բազմաթիվ հաղորդագրությունների համար։ Սիրելի դերասանուհու վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։ Շնորհակալ ենք շատ բոլորիցդ, Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանը դրամահավաք էր կազմակերպել իր սրտի վիրահատության համար։ Գումարը շատ արագ հավաքվեց բազմաթիվ քաղաքացիների նվիրաբերությունների արդյունքում, իսկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 3,000,000 դրամ նվիրաբերեց՝ հետվիրահատական ծախսերը հոգալու համար։