Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն. Կարին Տոնոյան

Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում։

«Գեւորգս….. այս ինչ դաս տվեցիր աշակերտներիդ, բա, հիմա ոնց գտնեմ քեզ փոխարինող……զավակս, հարազատս, լուսավորս…..»,-հավելել է նա:

Նշենք, որ Կարին Տոնոյանի որդին՝ Մեւնուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: