Հայ հայտնիներ, ովքեր պատերազմի դաշտում կորցրին իրենց զավակներին․ Տեսանյութ

Ավելի քան մեկ տարի է հայկական կողմի զոհերի վերջնական թիվը դեռ հրապարակված չէ։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Քննչական կոմիտեն հրապարակել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3808 զինծառայող և քաղաքացիական անձ։


Մեր խմբակցության անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հայրենիքի համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին, ուժ և տոկոնություն ենք Ձեզ։
44-օրյա պատերազմում զոհերի թվում քիչ չեն եղել նաև հայտնի մարդկանց որդիները։
Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։ Ով ավելի ուշ Արցախի հերոսի կոչում ստացավ։
Զոհերի թվում է նաև երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդանը։

44-օրյա պատերազմում զոհվեց նաև «Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» տողերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը։

Ցավը կրկնակի է Գասպարյանների ընտանիքում։ Պատերազմը խլեց ոչ միայն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռաֆոյի, այլ նաև հենց ավագ Գասպարյանի կյանքը։ Հայր ու որդի հարձակման էին ենթարկվել նույն օրը։ Որդին մահացավ հենց տեղում, հայրը՝ մի քանի օր անց։
Արցախյան պատերազմը խլեց նաև սիրված դերասան Կարեն Մկրտչյանի որդու՝ Արմանի կյանքը։
Զոհերի թվում է նաև քաղաքական գործիչ Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը։

error: Content is protected !!