Հենո հեռախոսս վերցրու, եթե ինձ մի բան լինի կտաս ախպորս, մեջը նկարներ ու վիդեոներ կա, կպահեն կսփոփվեն. Իրական և անչափ հուզիչ պատություն մեր հերոս զինվորներից

Inga Kalantarian ֆեյսբուքյան օգտատերն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Պադիոմ կտան Մինչև աչքներս կպնի. -Դժ վար էլ քնենք-ասաց Հենոն ու արձակեց զինվորական «խեբեի» կոճակները, հետո հանելով գլխարկը և գոտին դրեց պահարանի վրա։ -Ոչինչ, կունենանք ինտերնետ մտնելու ժամանակ. -Հա հեչ, ժամանակը էնքան քիչ է, ափսոսում ենք քնելու համար. Տղաները հենվեցին մա-հճակալին, ու իրենց երկխոսության մեջ լսվեց հին մահճակալների ճռճռոցը.

-Մեր փիլիսոփան Էլի սկսեց. -հեռախոսդ տուր ստեղ, էն Տեսանյութը նայեմ սիրտս հանգստանա. -Սպ նեցիր քո կորեացիներով Հենո, իչպես չես հոգնում. -Կորեացի աղջիկները էնքան սիրուն են, ինչի հոգնել կլինի՞. Հենրիկը միացրեց կորեական խմբի երգ, և փայլփլուն աչքերով սկսեց զմայլվել, հետո մեջբերեց՝. -Կորեացի աղջիկ եմ տուն բերելու. -Ես պատկերացնում եմ, զորացրվելուց տարիներ հետո, յուրաքանչյուր անգամ ձեր տուն գալուց կինս հետս կռ վելու է ասի.՝

«Դու և Հենոն նստում խոսում եք, իսկ ես Էդ ճապոնացու հետ չեմ իմանում ինչ խոսեմ» -Ճապոնացի չէ՝ Կորեացի -Տո նույնն են էլի, -Չէ Կորեացիներս այլ սիրունություն ունեն. -Լավ թող լինի կորեացի. -Վաշտ զգաստ. -Ազատ. Լսվեց հերթապահի Ու սպայի ձայնը. -Հանվի արագ. -Հանգիստ Միխաելյանն Է էսօր. Դուռը բացվեց ու տղաներին մոտեցավ նիհար և բարձրահասակ, խիստ հայացքի տակ ժպիտը թաքցրած երիտասարդը, համարյա տղաների տարիքակից. -Չե՞ք ուզում քնեք.

-Հենոն Կորեացի աղջիկներին արդեն նայեց, հեսա կքնի Վազգեն ջան. -Հազար եմ ասել հայերին թողած դրանցով մի տարվի . -Դե իմ սիրտն էլ Հիմա կորեացիք են տարել. -Վայ Հենո, չեմ հասկանա քեզ, լավ քնեցիք, հանգիստ չլինեք, որ ես եմ. -Լսում եմ պարոն լեյտենանտ. Վազգենը մեկ տարի առաջ էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազ մական ինստիտուտը, Ու քսան տարեկանում լեյտենանտ դարձել, զինվորներից մի քանիսի հետ պահպանելով ընկերական հարաբերությունները։ 2020 սեպտեմբերի քսանվեցի գիշեր -Տագ նա՜պ. Տղաներն արթնացան շտա պելով հագնվել. -Վազգեն ի՞նչ է կատարվում. -Հենո արագ հագնվեք կռ իվ է, թուրքերը պատ երազմ են սկսել բարձրանում ենք վերև. Րոպեներ հետո վաշտը շարված էր, -Պարոն լեյտենանտ վաշտը շարված է ձեր հրամանով, սերժանտ Սողոմոնյան.

-Վազքով դեպի Ուազը. -Լսում եմ. Վաշտն արդեն ուազում էր, շարժվելուց առաջ Լեյտենանտ Միխաելյանը մոտիկացավ սերժանտ Սողոմոնյանին. -Հենո վերցրու հեռախոսս, եթե ինձ մի բան լինի կտաս եղբորս, մեջը նկարներ և տեսանյութեր կա, կպահեն կսփոփվեն. -Ի՞նչ ես ասում, բան չի լինելու լավ կլինի Ամեն ինչ. -Էս ուրիշ կռիվ է, լավ ժամանակ չկա, սա վերցրու և արա ասածներս-Ասաց Վազգենը տալով հեռախոսը և ձեռքը հենելով Հենրիկի ուսին… Վազգենը զո հվեց, Հենոն նույնպես միացավ Վազգենին հաջորդ իսկ օրը… կշարունակեմ անպայման Պատմությունները նրանց մասին, գրառելով եղբորս հիշողությունները