Հեշտ ու արագ պատրաստվող պիրոգ ջեմով. վայելեք այն տաք թեյի հետ

Բաղադրիչներ

  • ալյուր — 2,5 բաժակ
  • կարագ — 200 գր
  • ձու — 1 հատ
  • շաքարավազ — 0,5 բաժակ
  • սոդա — 0,5 թ/գդ
  • ջեմ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը: Փափկեցրած կարագը շաքարավազի հետ տրորում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն և խառնում: Սոդան ալյուրի հետ խառնում ենք և լցնում կարագով խառնուրդի մեջ: Խմորը սկզբում գդալով ենք հունցում, այնուհետև՝ ձեռքերով գնդում,  բաժանում երկու փոքր և մեծ մասերի և 20 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Մեծ խմորը հանում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
pirog-1
Վրան լցնում ենք ջեմը:
pirog-2
Այնուհետև քերում ենք փոքր խմորը:
pirog-3


Թխում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
pirog-4

Իսկ այս անգամ պատրաստեցինք համեղ քերած պիրոգՆյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%d6%84%d5%a5%d6%80%d5%a1%d5%ae-%d5%ba%d5%ab%d6%80%d5%b8%d5%a3/?fbclid=IwAR185G7Y4vY6nP4IepPx6TKiEpT4txsE_VOq0AR7ARG7867J8RdEutin9mU