Հիշեք կյանքի մի քանի կանոն. ամեն օր կարդացեք այս տեքստն ու ամրացրեք պատին

Կյանքում գալիս է մի շրջան, երբ հիասթափվում, հոգնում ես ամեն ինչից, սակայն միշտ պետք է առաջ նայել:

Երբեք չցածրանաս: Հիմար մի՛ եղիր: Հետևիր կազմվածքիդ: Մի՛ բողոքիր: Մի՛ բղավիր: Հիշիր, թե որտեղ ես դրել բանալիները:

Գրքեր կարդա: Թոք շոուներ մի՛ նայիր: Կրկնիր, որ ամեն ինչ լավ է: Մտածիր ամեն մանրուքի համար: Ավելորդ մարդկանց քո կյանք ներս մի՛ թող:

Վաղ արթնացիր: Քնիր 8 ժամ: Դիետա պահիր: Եվ վերջապես, դադարիր ամռանը սպասել: 

Հեռու մնա բացասական մարդկանցից: Մի՛ վախեցիր խենթություններից: Լսիր հարազատներին ու մի՛ եղիր համառ:

Հանգստյան օրերին գնա թատրոն, կինո կամ սրճարան: Մի՛ մտածիր մահվան մասին: Ծրարով նամակ գրիր: Մի՛ ձևացրու: 

Սիրո՞ւմ ես, խոստովանի՛ր: Չես սիրում, սիրահարվի՛ր: