Հիշո՞ւմ եք հայտնի «Ֆորտ Բոյար»-ի թզուկներին. ահա թե ինչպես են տարիները անդրադարձել նրանց վրա

Երևի շատերդ եք հիշում «Ֆորտ Բոյար»-ը: Բոլորին էլ հետաքրքիր էր, թե ինչ է կատարվելու խաղի ընթացքում և խաղից հետո: 

Սկսենք երևի Պասպարտուից: Հետաքրքիր է, որ «պասպարտու» ֆրանսերենից թարգմանաբար մի քանի նշանակություն ունի: Այն կարող է նշանակել կա՛մ լուսանկարի համար շրջանակ, կա՛մ անցում:

Պասպարտուի իրական անունը Անդրե Բուշե է: Չնայած այն բանին, որ էկրանին տղամարդը բավականին թարմ տեսք ունի, իրականում նա 52 տարեկան է: Նրա ընտրյալի անունը Պատրիցիա է: Նրանք ծանոթացել են 10 տարի առաջ և մինչև հիմա երջանիկ են:

Հենց առաջին հանդիպման ընթացքում Պատրիցիան բացարձակապես չգիտեր, թե ով է իր ապագա ամուսինը: Կինը երբեք չէր տեսել իր ամուսնուն հեռուստատեսությամբ: Միայն մի քանի տարի անց նա հասկացավ, որ իր ամուսինը աստղ է: 

Միասնական կյանքի ընթացքում զույգն ունեցել է երկու երեխա: Երեխաներից մեկը ժառանգել է հոր ցածր հասակը: 

Картинки по запросу паспарту форт боярд

Չնայած որ Պասպարտուն մեծ ճանաչում ունի, դա նրան չի խանգարում, որ մատուցող աշխատի: Արդեն մի քանի տարի է, ինչ նա աշխատում է ֆրանսիական մետրոպոլիտենում: 

«Ֆորտ Բոյար»-ի հերոսներից է եղել Պասմյուրայը: Այս տղայի իրական անունը Էնթոնի Լյաբորդ է: Նա 37 տարեկան է: Ի տարբերություն Պասպարտուի՝ Էնթոնիի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ: