Հիտլերի դին, տասնյակ ատոմային ռումբեր և այլ արժեքավոր իրեր, որոնք մարդիկ «հաջողել են» կորցնել

Սաթե սենյակ

1701 թ. կառուցված և ռուս կայսր Պետրոս Մեծին նվիրված Սաթե սենյակը Ռուսական կայսրության խոշորագույն ձեռքբերումներից մեկն էր։ Այն անգամ անվանում էին «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։

Ոսկուց, սաթից ու հայելիներից պատրաստված սենյակը «թափառում էր» պալատներում, մինչև որ չհաստատվեց Եկատերինյան ամրոցում։ 1941 թ. նախատեսվում էր սենյակի ռեստավրացիա կատարել, սակայն եկան հիտլերականները։ Սաթե սենյակը Սիբիր տեղափոխել հնարավոր չէր փխրունության պատճառով, այդ իսկ պատճառով այն պարզապես արհեստականորեն պատեցին էժանագին պաստառներով ու կտորներով։ Գերմանացիները կարողացան պատռել պաստառներն ու գտնել հարստությունը՝ այն մասերի բաժանելով և գանձը Քենիգսբերգ տանելով, որտեղ հպարտությամբ անգին սենյակը վերակառուցեցին արքայական ամրոցում։

1945 թ. ռուսները մտան Արևելյան Պրուսիա։ Ադոլֆ Հիտլերն անձնապես հրամայել էր Սաթե սենյակը գաղտնի վայրում պահել։ Գլուխգործոցը մասերի բաժանեցին, փաթեթավորեցին։

Ինչպե՞ս է հնարավոր կորցնել սաթից ու ոսկուց պատրաստված ամբողջական սենյակ։ Դա իսկապես տեղի ունեցավ։ Ոմանք կարծում են, որ սենյակը տեղափոխելիս են եղել նավով, որը խորտակվել է թշնամու կողմից։ Մյուսները գնում են, որ սենյակը գտնվում է ստորգետնյա բունկերում, որի մասին բոլորը մոռացել են։ Պատերազմից հետո ԽՍՀՄ-ից մի քանի անգամ արշավախմբեր են ուղարկել գանձը գտնելու, սակայն ամեն ինչ ապարդյուն է ընթացել։

Հիտլերի դին

Երբ 1945 թ. Ադոլֆ Հիտլերը «կորցրեց Սաթե սենյակը», նա խիստ վշտացավ և որոշեց ինքնասպան լինել ու սպանել կնոջը՝ Եվա Բրաունին, շանը՝ Բլոնդիին և նրա ձագերին։ Կենդանիների դիերը բունկերում մնացին 7 ժամ, մինչև որ դրանք չհայտնաբերվեցին Կարմիր բանակի մարտիկների կողմից, այրվեցին ու թաղվեցին։ Սակայն ընկեր Ստալինը գոհ չէր. նա հրամայեց բերել Հիտլերի գանգից մի կտոր և ատամների պրոթեզը, իսկ մնացածը՝ հետ թաղել։

1970 թ. КГБ լրտեսները և նրանց գործընկերները հերթական անգամ հանեցին Հիտլերի դին, և այդպես շարունակեցին հաջորդող 39 տարիներին։

Իսկ 2009-ին Հիտլերի գանգը տարան ԱՄՆ՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հետազոտելու, և պարզ դարձավ, որ այդ գանգն իրականում պատկանում է ինչ-որ կնոջ, որը չի հասել 40 տարեկանի։

Ատոմային ռումբեր

Զինվորների մոտ հեշտությամբ է ստացվում մեկը մյուսի վրա ռումբ նետելը, սակայն այնքան էլ հեշտ չի ստացվում այդ ռումբերը զինաթափելը, այդ իսկ պատճառով վերջին 93 տարում Եվրոպայի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 900 տոննա ծանր, չպայթած զինամթերք։ Գրեթե յուրաքանչյուր գարուն ֆերմերները դաշտերում հայտնաբերում են ռումբեր և ականներ։

Եվ դրանք պարզապես ռումբեր չեն։ Դրանցից շատերի մեջ կան մանանեխի գազ, քլոր և թունավոր այլ նյութեր ու նյարդերը պարալիզացնող գազեր։ Դրանք վնասազերծելու համար հարկավոր է ամբողջական բնակչություններ տարհանել, ինչպես անում էին 10 տարի առաջ Ֆրանսիայում։

ԱՄՆ-ն պաշտոնապես խոստովանել է, որ 1945-ից ի վեր «կորցրել է» 11 ատոմային ռումբ։ Ռուսաստանը նման խոստովանությամբ հանդես չի եկել, սակայն ակնհայտ է, որ այն ևս բազմաթիվ ռումբեր է կորցրել։

Կորած ամերիկյան ռումբերը դժվարհասանելի վայրերում են, և ահաբեկիչներն այդ վայրեր հասնել չեն կարող։ Նման վայրերից մեկը Գրենլանդիայի կենտրոնական հատվածն է, որտեղ 1968 թ. խորտակվել է Բ-52 ռմբակոծիչը։ Եվս մի ռումբ գտնվում է Խաղաղ օվկիանոսի խորքում՝ Ճապոնիայի ափերից 150 կմ հեռավորության վրա։