Հյուրանոցի այցելուն մահճակալին գտնելով այս գրությունը անմիջապես հրաժարվեց համարից․․․Միայն իմանաք, թե ինչու

Ճամփորդությունների, գործուղումների ժամանակ շատերն են օգտվում հյուրանոցի ծառայություններից։ Նույնիսկ ոչ այնքան թանկ հյուրանոց վարձելով՝ մենք ակնկալում ենք թեկուզ ոչ շքեղ սպասարկում, բայց գոնե մաքրություն ու հարմարավետություն։ Հատկապես կարևոր է, որ հյուրանոցում կատարյալ մաքուր լինեն լոգարանն ու անկողինը։

Շատ լավ կլինի, եթե հյուրանոցում բոլորը պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործին։ Բայց իրականում կենվորներին կարող են շատ տհաճ անակնալներ սպասել, եթե նույնիսկ արտաքինից համարը մաքուր ու հավաքված է թվում։ Այս պատմությունը դրա հերթական վկայությունն է։ Reddit-ի օգտատերերից մեկը վրդովված պատմել է հյուրանոցում իր հետ պատահածի մասին։ Երբ նա մտել է համարը, տեսել է կոկիկ, հավաքած մի սենյակ։ Պառկել է հանգստանալու ու թղթի ճռճռոց լսել։

Փորձելով գտնել տարօրինակ ձայնի աղբյուրը՝ նա ծածկոցի տակ այս երկտողն է գտել․ «Եթե դու կարդում ես սա, ուրեմն հավաքարարը սպիտակեղենը չի փոխել»։ Էլ ինչ ասես։ Երևի թե սա ամենատհաճ բանն է, որ կարելի է իմանալ համարիդ մասին։ Զարմանալի չէ, որ այս պատմության հեղինակն ահավոր վրդովված էր պատահածից։

Ով գիտի՝ սպիտակեղենն ինչքան ժամանակ չեն փոխել։ Նման պատմություններն անպայման պետք է հրապարակել, որպեսզի հյուրանոցի անձնակազմին ստիպենք բարեխղճորեն կատարել պարտականությունները։