Հնարավոր է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն․ Քլարք Կուպեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթ ահր թիռային համակարգերի ձեռքբերմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է Կուպերը

Սակայն ինչքան է հնարավոր դա կյանքի կոչել կամ ինչը առիթ կհանդիսանա և կդրդի, որպիսի դա ի կատար ածվի դեռևս հայտնի չէ։