«Հրաշք»․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է կապույտ երանգի տաբատ, նույն երանգի բլուզ, ոսկեգույն բաճկոն։ Նա հավաքել է վարսերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։
Լիլիթի կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հրաշք», «Գեղեցկուհի», «Ամենագեղեցիկ»։
