«Հրաշք»․ Սիլվի Բարկովայի նոր լուսանկարը

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Հնդկաստան, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է վարդագույն երանգի, գոտկատեղի հատվածը ծաղիկների պատկերով զգեստ, որը մեջքի հատվածում ունի բացվածք։ Նա արձակել է վարսերը, նախընտրել՝ վառ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից Սիլվին գրել է․ «Դու չես ուզում, որ ես բեմում

Սիրահարի դերեր խաղամ,

Այդ տանջանք է սրտիդ բերում,

Վրդովում է հոգիդ խաղաղ.

Զգում եմ այդ, երբ դահլիճում

Թույլ ճռռում է մի նստարան…

Բայց ինձ ասա, ինչո՞ւ, ինչո՞ւ,

Չէ՞ որ բեմում խաղ է միայն։

Թեև քո այդ խանդն անմիտ

Պղտորում է սիրտս էլի,

Բայց քեզ քո այդ խանդի պահին

Կարծես սիրում եմ ավելի…

Ինչքան էլ դու սիրտ ես տանջում,

Տենչում եմ քեզ ամբողջ հոգով,

Բայց չեմ սիրում, երբ դահլիճում

Ճռճռում է աթոռը քո»։