Հրատապ․ Մոսկվայում թուրքերն արգելում են հայերից ծիրան գնել

NEWMEDIA.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ երեկվանից, ինչ սկսվել են ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, Մոսկվայի Ֆուդ Սիթի մրգի շուկայում թուրքերն արգելում են գնել հայկական մրգերը։

Ինչպես մեր զրուցակիցներն են հայտնում, այս օրերին Հայաստանից մեծ քանակությամբ ծիրան է ներկրվել Մոսկվա, որը պիտի իրացվեր հենց նշված շուկայում։

Ավելին, վաղը տեղի՝ հիմնականում թուրք աշխատողները պատրաստվում են ինչ-որ ակցիայի, որին իրենց հերթին պատրաստվում են տեղում կանգնած հայկական բեռնատարների վարորդները։

Նրանք խնդրի վրա են հրավիրում ՌԴ-ում ՀՀ դեսպանության ուշադրությունը