«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը..» Մեհրիբանը կրկին երազանքների գիրկն է ընկել

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորականների ու սպաների հետ անպայման վերադարձնելու են Ղարաբաղը»:

«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,- հայտարարել է Մեհրիբան Ալիևան, հայտնում է Haqqin.az-ը: