Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել․ Պուտին

Ղարաբաղում վերջնական կարգավորմանը մոտեցել ենք մի քանի անգամ, պատերազմից կարելի էր խուսափել, եթե գործող պայմանավորվածությունները ավելի վաղ ձեռք բերվեին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նաև հավելել ՝՝է․ գլխավորը, որ հաջողվեց անել Լեռնային Ղարաբաղում, ш ր յ п ւ ն ը  դադարեցնելն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին: «Ավելի քան չորս հազար մարդ է ընկել՝ միայն պաշտոնական տվյալներով, իրականում, կարծում եմ, ավելի շատ։ Տասնյակ հազարներ վիրա վորվել են, խեղվել:

Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում, կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ ընտանիքների հետ: