Ճապոնացին տուն է կանչել մարմնավաճառի, սակայն նրա իրական նպատակն ապշեցրել է երիտասարդ աղջկան

Twitter-ի օգտատեր ճապոնուհին, որը ենթադրաբար սեռական բնույթի ծառայություններ է մատուցում, կիսվել է իր «աշխատանքի» յուրօրինակ փորձով, որը զարմացրել ու զայրացրել է երիտասարդ աղջկան:

Միյունա անունով ներկայացող օգտատերը գանգատվել է, որ համացանցի միջոցով իր ծառայությունները պատվիրած տղամարդը խնդրել է նրան օգնել տան տեղափոխության հարցերով՝ հավաքել իրերն ու մաքրել բնակարանը: 

Ճապոնուհին նշել է, որ պատվերը ստանալու ժամանակ ոչինչ չի կասկածել ու դուրս է եկել պատվիրատուի մոտ գայթակղիչ վերնազգեստով, մինչդեռ արդեն տանը նա հասկացել է, որ տղամարդը բոլորովին հետաքրքրված չէ սեռական բնույթի ծառայություններով, այլ բոլորովին այլ բանի համար է կանչել նրան: 

Հատկանշական է, որ Միյունայի հրապարակմանն արձագանքած այլ օգտատեր կանայք նշել են, որ նույնպես նման տարօրինակ փորձ ունեցել են: Մեկնաբանություն թողած կանանցից մեկը հիշել է, թե ինչպես է ստիպված եղել հավաքել պատվիրատուի տունը, իսկ վերջում, երբ նրանք ազատ ժամանակ են ունեցել, տղամարդը նրան ճաշ է հյուրասիրել: