«Ճշմարտության բերան»՝ միջնադարի ստի դետեկտորը, որը կտրում էր այն մարդկանց ձեռքը, ովքեր ստում էին. ինչպե՞ս էր այն աշխատում

Ժամանակակից ստի դետեկտորի ապուպապը ստեղծվել է դեռևս միջնադարում, սակայն այն ամբողջովին տարբերվում էր ներկայումս մեզ հայտնի բոլոր ստի դետեկտորներից։ Ինչպե՞ս էր այն աշխատում։ 

«Ճշմարտության բերան». այսպես էր կոչվում այն հսկայական լեգենդար քարը, որով հին հռոմեացիները կարողանում էին իմանալ՝ ստո՞ւմ է մարդը, թե՞ ոչ։ Այս քարը մինչև օրս դրված է Հռոմում, ու նրա մոտ ստախոսները վախենալով են գնում։ 

Քարն իրականում մեդալիոն է, որը, ենթադրաբար, հռոմեացի որևէ աստծո պատկերն ունի։ Այն կառուցվել է մ.թ.ա. 4-րդ դարում՝ դառնալով որևէ շատրվանի մի մասը։ Ժամանակի ընթացքում այս մեդալիոնը փոխեց իր նշանակությունը, ու դրանով սկսեցին գուշակել, թե ովքեր են ստում, իսկ ովքեր՝ ոչ։ Ինչպե՞ս էր այն աշխատում։ 

Ստախոսն իր ձեռքը դնում էր հսկայական մեդալիոնի բերանում, և եթե մեդալիոնը կտրում էր ստախոսի ձեռքը, ապա նա իրոք ստել էր։ Մարդիկ վստահ էին, որ եթե սուտ խոսեն, ուղղակի չեն կարող իրենց ձեռքը մոտեցնել մեդալիոնին, որովհետև այնտեղ ապրող աստվածը կկծի ու կպոկի իրենց ձեռքը։ Բայց ի՞նչ էր իրականում կատարվում մեդալիոնի հակառակ կողմում։ 

Պատմաբանները ենթադրում են, որ մեդալիոնն ուղղակի իր հետևում թաքցնում էր կացինով մարդու, ով ձեռքը մտցնելուն պես կտրում էր այն մարդու ձեռքը, ում սուտ խոսելու մեղքն արդեն նախապես ապացուցվել էր։ Նշվում է անգամ, որ տղամարդիկ, ովքեր կասկածում էին իրենց կնոջը դավաճանության մեջ, բերում էին նրանց այս «ստի դետեկտորի» մոտ ու ստիպում ձեռքը ներս մտցնել։ 

Եթե տղամարդը հասցրել էր ապացուցել կնոջ մեղավորությունը, ապա նրա ձեռքը հենց տեղում կտրվում էր։ Սա ստիպում էր ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց ուշադիր լինել իրենց խոսքերում ու քայլերում։ Մեդալիոնի մասին պատմություններն այնքան տպավորիչ են, որ դրա մասին անգամ ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր կամ ուղղակի ֆիլմեր, որոնցում նաև օգտագործվում է ամենակարող մեդալիոնը։ 

Օրինակ՝ «Հռոմեական արձակուրդներ» հայտնի ֆիլմում Օդրի Հեփբերնը ևս իր սիրելիի հետ հասցնում է այցելել այս մեդալիոնին ու նրանից իմանալ ճշմարտությունը։ Հետաքրքրական է, որ այսօր արդեն հնարավոր է տեսնել հայտնի մեդալիոնի կրկնօրինակներ ևս։ Մարդիկ սիրում են գալ մեդալիոնի մոտ ու հավատալ, որ նա կգտնի ստախոսին։ Իտալիայում կարելի է գտնել մեդալիոնի ճշգրիտ տեսքով բազմաթիվ հուշանվերներ, որոնք զբոսաշրջիկները դեմ չեն գնել ու դրանցով զարդարել իրենց տները։