Մակրոնը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորանքներ Ջո Բայդենին և Կամիլա Հարիսին: Մենք շատ անելիքներ ունենք այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք միասին կգործենք», – գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում: