Մահացել է Աշոտ Ահարոնյանի եղբայրը

Երեկ՝ հուլիսի 20-ին, կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի եղբայրը՝ Ղևոնդ Ահարոնյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին, Երևանի Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում  Ահարոնյանների ընտանիքին: