Մահացել է Դիեգո Մարադոնան
Արգենտինայում 60 տարեկան հասակում մահացել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, տեղեկացնում է CNN Brasil-ը:
Մարադոնայի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է:

Վերջին անգամ Մարադոնան հանրության մեջ երևացել է հոկտեմբերի 30-ին՝ Արգենտինայի առաջնության առաջին տուրի՝ «Խիմնասիա» — «Պատրոնատո» հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ արգենտինացի մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով:

2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: