Մահացել է Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը, մահացել է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ նախագահի եղբայրը մահացել է 72 տարեկանում։

«Նա ոչ միայն իմ եղբայրն էր, այլև իմ լավագույն ընկերը։ Մենք շատ կկարոտենք նրան։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։