«Մամ ջան, ըտեղ իմ պահով ինչ խոսան հանկարծ չհավատաս», «Սաղ լավա»…. Ես ասել եմ ու կասեմ… դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը՝ զինվոր եղբոր մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պшտ երազմի օրերին առшջ նագծում է գտնվել։ Գրառման մեջ ասվում է հետևյալը. «44 օր անընդմեջ մեզ ասում էր` «Սաղ լավ ա», «մամ ջան, ըտեղ ինչ խոսան իմ պահով հանկարծ չհավատաս», «լավ տեղ եմ ես», «սուպ ենք սարքում, կխոսանք հետո», «քնում եմ կխոսանք» և էլի այդպիսի խոսքեր: Ճիշտ է արել։

1-ին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել (էս էլ իրենից չենք իմացել) ու ընկերների հետ միասին կռվել:

Վերջին կետը եղել է Շուշին: Իր տшն կին անվանում է «գոլդ 888»: Եւ ծանր է տանում, որ «սիրելի երկաթը» չկա: Ջաբրայիլում են Պшյ թեցրել: Աբուլ, շատ եմ քեզ սիրում: Շնորհակալ եմ, որ հենց իմ եղբայրն ես: Խոնարհումս բոլոր մեր զո հվшծ ու ողջ մնացած զինվորներին։ Շնորհակալ ենք Ձեզ, ձեր

մայրերին: Ես ասել եմ և կասեմ՝ Իմ զո հվшծ տղերքի համար դուք, այ մե ղավորներ, պատասխան եք տալու: Երազանքս է, որպեսզի բոլորը տուն գան: Մեր գե րի տղերքը այնքան ուժ ունենան, որ կարողան իրենց կյանքի համար պայ քարեն։ Գան, որ գրկենք և բաց չթողնենք: Իմ քաջ տղերք, դուք շատ անելիքներ ունեք դեռ:

Դուք պիտի ուժեղ զավակներ դաստիարակեք: Ձեզ հետ ենք Մենք: Մենք ձեզ շնորհակալ ենք անսահման: Հպարտ եմ, որ հայ եմ, և հայ ես: Մենք էլ այստեղ հնարավորը և անհնարինը կանենք Ձեզ օգնելու, վիրավոր տղերքին թեւ ու թիկունք լինելու համար: Շնորհակալ եմ»։