Մայրը մանկահասակ երեխաների հետ ընկել է պատուհանից

Analitik.am-ը գրում է.

Մոսկվայում մայրն ու երկու մանկահասակ երեխաներն ընկել են բնակելի շենքի լուսամուտից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ։

Տեղի ունեցածի արդյունքում մայրն ու երեխաներից մեկը զոհվել են, մյուս՝ 6-ամյա տղան, հոսպիտալացվել է:

Քննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում, աշխատանք է տարվում ականատեսների հետ:

Իրավապահները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները:

Հավելեք, որ զոհված երեխան մոտ 3 տարեկան է: