Մայրը սեփական կյանքի գնով փրկել է որդուն. Ահա մայրական սիրո դրսևորումը…

Ի՞նչ է նշանակում երեխան մոր համար: Երեխան մոր կյանքն է: Մայրն ու երեխան միասին նոր, ուրիշ կյանքով են սկսում ապրել:

Անտեսանելի թել է գոյանում, որը սերտորեն կապում է մոր և դեռ չծնված երեխային:Արդյո՞ք մայրն ընդունակ է հերոսական քայլի: Այո, անկասկած: Մայրերն առանց մտորելու կտան սեփական կյանքը՝ հանուն երեխայի:

Այս պատնմությունը զարմացնում է իր մաքրությամբ և անսահման սիրով: Փրկարար աշխատանքներն արդեն երկար ժամանակ էին ընթանում: Փրկարարների խումբն արագ աշխատում էր: Տուն էր փլուզվել:

Աշխատողների խնդիրն էր գտնել և փրկել ողջ մնացած մարդկանց: Հերթական փլատակների տակ փրկարարները գտան մահացած կնոջ:

Հավանաբար կինը հարված էր ստացել գլխի և ողնաշարի հատվածում: Կինն այնպես էր դրել ձեռքերը, որ կարծես աղոթում էր…Երբ փրկարարներն անցան առաջ, նրանցից մեկը վերադարձավ կնոջ մոտ և բացեց նրա ձեռքերը:

Կնոջ գրկում տղամարդը հայտնաբերեց ծածկոցի մեջ փաթաթված փոքրիկ երեխայի:

Պարզվեց, որ մայրը ամուր գրկել էր երեխային, որ վերջինս ողջ մնա: Մինչ բժիշկը հետազոտում էր փոքրիկին, փրկարարները գտան կնոջ հեռախոսը, որտեղ պահպանված երկտող կար.

-Եթե դու ողջ մնաս, իմացիր, որ քեզ շատ եմ սիրում:

Կարդալով տողերը՝ ամբողջ փրկարարական խումբն արտասվում էր…