«Մարդուն չճանաչողների աչքերում մարդուն սևացնելն առնվազն ազնիվ չէ». Տիրայր Վարդազարյան

Այսօր լսեցի մի հարցազրույց, որտեղ մեղադրանք էր հնչում, թե իբր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսների 80%-ն նախագահ Ռ. Քոչարյանին աջակիցներն են:

Ինչ հիմնավորմամբ է նման պնդումը? Իսկ պնդման հեղինակը երբևէ հետաքրքրվել է, թե նույն դասախոսներն ինչ քննադատության էին ենթարկում նախկին իշխանություններին? Ներկա եղել է Ռ. Քոչարյանի հետ նույն ֆակուլտետի հանդիպման մանրամասներին? Պետք է լինել այնքան բացմիտ, որ արժանին մատուցես կառուցողական քննադատությանը:

Եվ այդ տեղեկատվությունը տրվում էր այն ֆոնին, երբ հարց ուղղեցին Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին:

Ուզում եմ հասկանալ` այդ ինչպես է ստացվել, որ 2018թ. իրադարձություններից հետո Վահրամ Ավետիսյանը սկսել է մասնավոր ոլորտում ստանալ իր կենսագրության ամենաբարձր աշխատավարձը, որը գերազանցում է ՍԴ դատավորի աշխատավարձի քառապատիկը:

Սա չէ իրական գնահատականը, թե ինչպես է աշխատաշուկան արձագանքում մասնագետի իրական որակներին? Իսկ արդյոք շուկայակն հարաբերություններով կարգավովող մասնավոր աշխատաշուկան այդքան գումար պատրաստ է վճարել այդ քննադատությունները հնչեցնողներին?

ՍԴ-ում պետք է լինեն այնպիսի իրավաբան գիտնականներ, ովքեր մասնավոր իրավունքի մեջ են մասնագիտացված նաև, որովհետև ՍԴ-ն կայացնում է որոշումներ, որոնք անմիջականորեն ազդում են գործարար միջավայրի վրա:

Մարդուն չճանաչողների աչքերում մարդուն սևացնելն առնվազն ազնիվ չէ:

Ուզում եմ, որ բոլոր պաշտոններում առաջադրվեն խելացի և պատրաստված մասնագետները: Դրանով քննադատության հասցեատերն ունակ կլինի ընկալելու ասածը և ճիշտ հետևություններ անելու:

Երանի մեր ժողովուրդն էլ սովորի մեդիագրագիտություն և վերլուծի ստացած տեղեկությունները, ոչ թե դառնա տեխնոլոգիաների զոհ:

Հիշեցնենք, որ՝

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Վահրամ Ավետիսյանը հայտարարեց, թե ՍԴ դատավորի պաշտոնում առավելագույնս կապահովի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը:

«Առավել հանգամանալից իմ մոտեցումները կներկայացնեմ Ազգային ժողովում», — ասաց նա: