Մարզպետ Գարիկը հերթական անգամ թքել է Նիկոլի զրոյական հեղինակության վրա

Բաբկեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մարզի դպրոցներից մեկի տնօրենի ընտրության վերաբերյալ անհայտ անձանց գաղտնալսված խոսակցություն: Պատկերացրեք, ոչ թե ԱԱԾ-ի կամ ոստիկանության էջում է հրապարակվել գաղտնալսումը, այլ Արարատի մարզպետարանի, որի ղեկավար Գարիկը, ամեն առավոտ թքելով Նիկոլի զրոյական հեղինակության վրա, մի նոր լկտիություն կամ ապօրինություն է անում:

Ինչի 《նոր》 Հայաստանի 《օրինապահ》 մարմինները չեն արձագանքում գաղտնալսում անելու ապօրինությանը, ինչի 《սուպեր》 նախարար Պապիկյան Սուրենը իր անմիջական ենթակա Գարիկին նկատողություն չի տալիս ու ընդհանրապես վերևներում կենդանի մեկը կա, որ տեղյակ է Գարիկի պրովոկացիաներից? :

Իհարկե, շատերը արդարացիորեն կասեն, որ Նիկոլի ամենասիրած մարզպետը Գարիկն է, գոհ է կոկորդիլոսներին թռչուն համարող Գարիկից, որ Գարիկը ճիշտ է անում, երբ սեփական ընդունարանի դռնից վախենալով իր ղեկավարած մարզի մի փոքր խումբ բնակիչների հետ շփումից` վազելով փախնում նստում է մեքենան և հեռանում , ուրեմն Գարիկը ինչ անում է Նիկոլի սրտով է անում:

Այո , կա այդպիսի բան, բայց գլխավորը Նիկոլի ու իր Գարիկի ցանկությունները չեն, այլ այն, որ Նիկոլագարիկախառն ռադ ենք անելու իշխանությունից և սրանց պատասխանատվության ենթարկելու` կատարած հանցանքների համար:
Սպասում եմ իրավապահ մարմինների արձագանքին Արարատի մարզպետարանի հրապարակմանը: