Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա տեղի ունեցավ՝ ընդդեմ արտակարգ դրության երկարացման

Չնայած արտակարգ դրության պայմաններին, որը տևում է արդեն հինգ ամիս, քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են նախաձեռներ Կառավարության դիմաց: Մի քանի ակցիաներ են ընթանում միաժամանակ, այդ թվում՝ արտակարգ դրության երկարացման դեմ, ինչի մասին երեկ հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: 

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ, սակայն հնարավորություն չկա, նրանք կառավարությունից պահանջում են այլընտրանքային ճանապարհ գտնել, որ իրենք կարողանան վերադառնալ այնտեց:

Բողոքի մասնակցիներից մեկը նշեց, որ և՛ այստեղ է վարձ տալիս, և՛ Ռուաստանում: Նրա խոսքով՝ ընտանիքների 90 տոկոսը բաժանվել են, չեն կարողանում միավորվել, դա է խնդիրը, ուզում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ: Մի քաղաքացի էլ հավելեց, որ 12 տարի է արդեն Ռուսաստանում է ապրում, աշխատում, դուստրն այնտեղ հիմա միայնակ է մնացել: Նա նշեց, որ չունի ՌԴ քաղաքացիություն, սակայն ցանկանում է վերադառնալ իր բնականոն կյանքին:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց պահանջն է այն է, որ իրավիճակը մեղմացնեն, այնպես անեն, որ իրենք կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներին: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ իրենց է հանդիպել կառավարության ներկայացուցիչ Հայկ Շահբազյանը և ասել, որ խնդիրը կփոխցնի վարչապետին: Նա հավելեց, որ իրենք ասել են՝ պատրաստ են վճարել բոլոր ծախսերը, ինչ կպահանջվի:

Բողոքող քաղաքացիներից Քրիստինե Սարգսյանը նշեց, որ իր խնդիրն արտագնա աշխատանքն է: «Այստեղ տուն չունենք, հարազատներ էլ չունենք, մենք վարձու ապրող մարդիկ ենք ու ընդհանարապես չի բավականացնում աշխատավարձը, որ կարողանանք Հայաստանի պայմաններում տուն վարձենք, երեխա պահենք: Մենք տարիներ շարունակ այնտեղ ապրել ենք, վերադարձել ենք, հիմա ուզում ենք հետ գնալ, մենք ընդամենը պարոն Փաշինյանին խնդրում ենք, որ ինչ-որ միջանցք բացի ցամաքային, օդային ճանապարհով, էնքան որ գնանք այստեղից:

Ամեն ինչի պատրաստ ենք, ընդամենը թող աջակցի, խնդրի, համաձայնության գա, որ մենք դուրս գանք այս վիճակից, ուրիշ ոչինչ չենք պահանջում»,- ասաց նա:

Քրիստինե Սարգսյանը նշեց, որ իրենք դժգոհ չեն վարչապետից, բայց նա պետք է իր ժողովրդի ձայնը լսի: «Վեց ամիս շարունակ արտակարգ դրություն երկարացնե՞լ, էդ արտակարգ դրությունը կարելի է հանել, այդ ռեժիմը պահել: Նա անցած անգամ խոստացավ, որ վերջին արտակարգ դրությունն է լինելու, բոլորս սպասում էինք՝ ինչ-որ ռեժիմ կսահմանվի, որը չի խանգարի սահմանների բացմանը, բայց եկաք նրան, որ երեկ էլի նույն բանը՝ էլի մեկ ամսով երկարաձագվում է:

Ես չեմ հասկանում՝ դրա լոգիկան ո՞րն է, միայն դիմակ կրելու համա՞ր է արտակարգ դրությունը պահում: Մեզ պետք չէ, որ բռնատիրություն լինի, մենք մեր երկրում գերի լինենք»,- ասաց նա: