Մեծ փորը փրկել է չինացու կյանքը

Մեծ փորը փրկել է չինացու կյանքը՝ թույլ չտալով, որ նա ընկնի ջրհորը:

28-ամյա երիտասարդը իր տան բակում ջրհորի թակարդում է հայտնվել այն բանից հետո, երբ այն ծածկող փայտի կտորների արանքից ընկել է դրա մեջ: Առանց շապիկի տղամարդը համբերատար սպասել է փրկարարներին՝ ձեռքերը կրծքին խաչած:

5 հրշեջներից բաղկացած խումբը տղամարդու իրանի շուրջը ամուր պարան է կապել, որպեսզի նրան դուրս հանի:

Փրկարարները նշել են, որ նա ողջ է մնացել միայն այն պատճառով, որ «շատ գեր» է եղել՝ ջրհորն ընկնելու համար: