Մեհրիբան Ալիևան պատասխանել է Աննա Հակոբյանին

Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Աննա Հակոբյանին. «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի օկուպացիան: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է։ Թշնամին հակահարված է ստացել և միշտ էլ այդպես կլինի:

Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, նույնիսկ ավելի միասնական: Ես իմ խոր ցավն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանցի ժողովուրդը ձեզ հետ է:

Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները: Արագ վերականգում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին ու մեր ժողովրդին»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն քայլ անելու կոչով էր հանդես եկել: