Մենք թուրքից չենք վախում, այգին էլ ենք մշակում, նարդի էլ ենք խաղում. պատմում են Չինարիի բնակիչները

Բոլորն էլ արդեն գիտեն, թե մեր գյուղի վիճակը ոնց է. գյուղի բնակիչները մինչեւ այսօր մի մարդու նման կանգնած են, իրենց գյուղեը չել լքել ու չեն լքի: Այս մասին հայտնեց Տավուշի մարզի Չինարիի գյուղի բնակիչներից մեկը:

«Մենք միշտ պատրաստ ենք զինվորի կողքը կանգնելու: Մենք վախեցած չենք, ոչ մի տեղ չունենք գնալու եւ մեր հայրենիքը պաշտպանելու ենք: Ամեն ինչով էլ զբաղվում ենք, այգի էլ ենք մշակում, նարդի էլ ենք խաղում, եթե պետք է լինում օգնում ենք մեր համագյուղացիներին: Էսպիսի պահերին ավելի ենք մտերմանում, զինվորն էլ է տեսնում, որ գյուղացիք իր կողքը կանգնած են:

Մերզ ինվորների ցավը տանեմ, էս 3-4 օրվա մեջ ցույց տվեցին, թե ինչ արծիվ տղերք ունենք, իրենց հալալ է»,-ասաց նա:

Մեկ ուրիշ գյուղացի էլ հավելեց. «Մենք թուրքից չենք վախում, ես գիտեմ դրանց, վախկան ցեղ են: Մենք բոլորս միավորված մեր երկիրը, մեր գյուղը պաշտպանում ենք: մեր գյուղի ավանդույթը էդ ա»: