Մենք հենց հոկտեմբերի 8-ին գիտեինք, որ արդեն պարտվել ենք․ Դերասան Գևորգ Գրիգորյանը կարևոր բացահայտումներ է անում

Վիդեոյին կից ներկայացնում եմ իմ ու ընկերոջս խոսակցությունից հատված, հոկտեմբերի 8-ի ու 12 -ի դրությամբ։ Ինձ նաև չեն հավատացել։ Տեսանյութը դիտեք ստորև՝

Հիշեցնենք՝ Ալիևի սենսացիոն հայտարարությունը․ ահա, թե ինչ է պահանջել Ալիևը Հայաստանից․․Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ալիևը տեղեկացրել է, որ այդ նպատակով միջազգային փորձագետների են ներգրավելու:

«Արդեն տրվել է հրաման՝ պատճառված վն ասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու:

Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վ ն ասը հաշվարկվելու է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դիմում է ներկայացվելու միջազգային դատարան։