«Մենք հիմա վտանգի տակ ենք դրել Սյունիքը». Հրանտ Բագրատյան

«Փաշինյանը խաղ էր սկսել Արևմուտքի հետ, վստահ եմ, և ապտակ ստացավ Արևմուտքից, որովհետև էս ագրեսիան՝ Թուրքիայի օժանդակությամբ, եղել է Արևմուտքի հավանությամբ: Ֆրանսիան ինչո՞ւ էր ասում՝ հայե՛ր, ես մի քիչ ձեզ հետ եմ, որովհետև ինքը գիտեր՝ ինչ լկտի դավադրություն կա էս ամեն ինչի հետևում»,- «Կենտրոն»-ի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա հայտնեց, որ այժմ վտանգի տակ է դրված Սյունիքի մարզը. «Մենք շատ լուրջ հարված հասցրինք հայ ժողովրդի գոյատևմանը: Մենք հիմա վտանգի տակ ենք դրել Սյունիքը: Նույն փաստաթուղթը եթե կատարվում ա, Գորիսից Կապան գնացող ճանապարհը մի զգալի հատվածում ադրբեջանական տարածքում էր կառուցված ԽՍՀՄ-ի ժամանակ: Վերջ, չկա արդեն Գորիսի ճանապարհ: Ես չեմ ասում, որ մենք հիմա պանիկայի մեջ ընկնենք: Իհարկե, ճանապարհ կա, կգնանք, կպաշտպանենք, ճարը ունենք: Բայց էս ի՞նչ ես ստորագրում, գոնե հասկանո՞ւմ ես էդքան բանը»,- եթերի ժամանակ ասաց Բագրատյանը: