«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․». Նաիրա Դիվանյանը ավտովթարից մահացած Թամարա Մարությանի մասին

Կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք։ (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)»

Դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, խմբավար էր Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխան։

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի  ավտոմեքենան: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել ե

ն: Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։