Մեր երեխաները արտոնյալ չեն․ Փաշինյանն ասել է՝ երբ դպրոցում դիմակ չեն կրի

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջին 20 օրում  ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին։

Նա ասել է, որ այս ընթացքում ամեն օր 200-ից պակաս նոր դեպքեր ենք ունենում։ Սա բարելավում է նշանակում ու կա նաև ուրիշ կարևոր ցուցանիշ՝ ակտիվ դեպքերի թիվը նվազել է, այն 3000-ից պակաս է։

Նա հայտնել է, որ ամենօրյա թեսթերի թիվը աննախադեպ բարձր է, իսկ հայտնաբերելիության դրական տոկոսը ցածր, ինչը նշանակում է հայտնաբերելիության մեծ աստիճան ու բարձր ցուցանիշ է համարվում։

Վարչապետը հայտնել է, որ այս պահին մենամեծ ռիկսը դպրոցների բացումն է։ Կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից։

Խնդիրը դիմակների կրումն է։

Փաշինյանն ասել է, որ պարտադրված են անել դա, որ չվերադառնանք ավելի խիստ միջոցների։

Վարչապետը շեշտել է, որ որոշումները վերաբերվում են նաև իրենք երեխաներին, նրանք արտոնյալ չեն, ուստի կգնանք այս ճանապարհով, ու եթե միտունը շարունակվի, կամաց-կամաց դուրս կգան այս սահմանափակումներից, երեխաներն էլ միաթոք կշնչեն։