«Մի՛ հրկիզեք ձեր տները». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բանակը, մեր զինվորն անհավասար ու անարդար պա տե ր ազմում կանգնեցին մինչև վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջևից թշ նամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։

2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետև հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։

Որպես պետություն և ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը և կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դա վա ճ ա  ններին և չընկրկենք ոչ մի ուժի առաջ։

Սիրելի՛ արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։

Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, և դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։

Մենք որպես ժողովուրդ և պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդն այլևս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ց եղ աս պ նվ ելու»։