Միխայիլ Բաղդասարովը երեք օր կոմայի մեջ է եղել․ ի՞նչ է հայտնի հայտնի գործարարի մահվան մասին

Ռուսաստանում ուղեղի կաթվածից մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը:

Ըստ տեղեկությունների, Բաղդասարովը մինչ մահը երեք օր շարունակ գտնվել է կոմայի մեջ:

Նա 61 տարեկան էր։

Միխայիլ Բաղդասարովը խնվել էր հուլիսի 30, 1959 թվականին Բաքվում։

Քչերը գիտեն, որ նա բնական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս էր: Նա նաև «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էր։

Պարգևատրվել է «Հայրենիքին ծառայության համար» III աստիճանի շքանշանով, Հայ Առաքելական եկեղեցու շքանշանով, ՌԴ, ՀՀ և ԼՂՀ մեդալներով: