Միջադեպ երթուղայինում․․․Կարո՞ղ եմ շարունակել քնել

Ավտոբուսով գնում եմ։ Առավոտ էր։ Մի կին էր կանգնած 12 տարեկան տղայի հետ։ Նրանց դիմաց աղջիկ էր նստած, ավելի ճիշտ՝ քնած։ Հաջորդիվ երկխոսություն նրանց միջև։ 12 տարեկան տղայի մայրը դիպչում է քնած աղջկան ու ասում.

— Խնդրում եմ, տեղը զիջեք երեխային։ Աղջիկը, դժվար բացելով աչքերը, փորձում է հասկանալ, թե ինչ են ուզում իրենից։ Դիմում է տղային.

— Դու 2 տեղ աշխատո՞ւմ ես։

— Չէ:

— Դու 9։00-16։00 սովորո՞ւմ ես։

— Մինչև 13։00։

— Դու օրվա մեջ 4 ժամ ես քնո՞ւմ։ Տղան գլուխն է օրորում։

— Էդ դեպքում կարա՞մ շարունակեմ քնելը։ Ինչն էլ հենց արեց։

Ես միանշանակ այս աղջկա կողմից եմ։ Իսկ դո՞ւք։