Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը կրկին միասի՞ն են

Համացանցում կրկին լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Աննա Հարությունյանն ու դերասան Միքայել Պողոսյանը միասին են։ Ամիսներ առաջ Tert.am Life–ի խմբագրություն այս թեմայով դիմած ընթերցողներին ի պատասխան Միքայել Պողոսյանն ասել էր, որ նման բան չկա։ Գաբի Գալոյանի համերգի ժամանակ Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը միասին են ներկայացել, ինչը կրկին լայն քննարկման առիթ է դարձել։

Tert.am Life–ն այս անգամ զրուցեց Աննա Հարությունյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը տեղափոխվել է Մոսկվա, ինչի մասին ամիսներ առաջ մեզ պատմել է։

«Ես տեղափոխվել եմ Մոսկվա, որտեղ սովորում եմ։ Ես երկու ամսով եմ իմ հայրենիքում և կոնկրետ նպատակով եմ եկել։ Մի շաբաթից մեկնում եմ Մոսկվա։ Եկել եմ Հայաստան ինստիտուտի առաջադրանքներն անելու համար։ Կարճամետրաժ ֆիլմ եմ նկարահանել, որը մասնագետների կարծիքով` բավականին հետաքրքիր է ստացվել։ Երբ ժամանակը գա, այն կհանձնեմ մարդկանց դատին։  Ֆիլմս շատ ավելի կարևոր թեմայի մասին է։ Թեման հայոց լեզվի ճգնաժամն է, թե ինչպես է մեր լեզուն մեռնում։ Կարծում եմ` իմ հանդիսատեսին դա ավելի հետաքրքիր կլինի, քան անձնականիս մասին անհասկանալի խոսակցությունները»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի մասին լուրերին` Աննան  նշեց, որ որևէ մեկնաբանություն տալ չի ուզում, նախորդ անգամ խոսել է այդ մասին։ «Արդեն չեմ պատկերացնում` ինչ լեզվով ասեմ, ինչ ու ինչի համար ասեմ»,– եզրափակեց դերասանուհին։