Մնացականյանն անդրադարձավ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,- ասաց Մնացականյանը:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել:

«Հիմա մեր վիճակն էլ ավելի լավ է, քան՝ 15 օր առաջ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այժմ թե՛ մեր ներուժը, թե՛ ինքնակազմակերպումը, թե՛ կառավարումը շատ ավելի լավ վիճակում են.

«Ադրբեջանական պսև դոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք դրանք Արցախում չենք տեսնում: Իմաստ չունի այդ ամբողջ հակա քարոզչությունը: Այն մարդիկ, որ այստեղ ընկել են ադրբեջանական հակաքարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորում, ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք:

Ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը: Չի կարող էս կամքը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել, կամ կասկածում են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա: